Մաքսատված Հայաստան. Այլընտրանքային նախագծեր խ...

Հայաստանի վերջին երեք տարիների մասին կարելի է գրել բեսթսելլեր  «ինչպես քանդել պետությունը»։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Երեք տարում փոխվել է.

4 Պաշտպանության նախարար

4 ԱԱԾ պետ

5 Արցախի ՊԲ հրամանատար

3 Արտգործնախարար

Սա բարդ տարածաշրջանում, կիսապատերազմյան վիճակում գտնվող Հայաստանում։ 2018-ին ստանալ 30  տարի կառուցված լուրջ, մարտունակ բանակ, ձևավորված լուրջ անվտանգության գոտի ու  աշխատանքային բանակցային գործընթաց, իսկ 2021-ին՝ ունենալ  ջախջախված  ու բարոյալքված բանակ, թշնամու անարգել մուտք ցանկացած պահի, ցանկացած տեղից, ու թշնամու մաքսակետեր քո ճանապարհներին։ Ինչպես քանդվեց պետությունը. հենց այսպես։