Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. խափանման...

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։

Դատարանը քննում էր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը 10 մլն դրամ գրավի դիմաց փոխելու մասին: 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և որդու՝ Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: