
Հուլիսի 22-ին ԱՄՆ-ում պետք է տեղի ունենար միգրացիոն օրենքների խախտման և մանկապղծության մեջ մեղադրվող Վարդան Ղուկասյանի հերթական դատական նիստը, սակայն, ինչպես տեղեկանում ենք ամերիկյան դատական համակարգից, նիստը չի կայացել։ Պաշտոնական աղբյուրներում չկա տեղեկատվություն նիստի չկայանալու պատճառների մասին։ Հայտնի չէ նաև, թե երբ է տեղի ունենալու հաջորդ դատական նիստը։