Մանիպուլիացիա է մեզ արել են առաջարկ, որը ենթա...

Իրենց առաջարկը ենթադրում է սովորական վարձակալություն, եթե սովորական վարձակալությունը մեզ ձեռք տար, մենք կարող էինք ցանկացած թատրոնում օրեր վերցնել և խաղալ ներկայացումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի աշխատակից Աշոտ Տեր-Մաթևոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են մերժել նախարարության և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի առաջարկը «Գոյ» թատրոնին՝ անկախ թատրոն մնալու դեպքում՝ բոլոր ուրբաթ, շաբաթ և կիրակիր օրերը ներկայացում խաղալու համար  տարածքը իրենց տրամադրելու մասին։

«Սա մանիպուլիացիա է։ Եթե ուշադիր եղաք՝ Մկրտչյանը պարզ ասաց, որ մեզ հետ խոսելու ցանկություն չունի, եթե մեզ հետ խոսելու ցանկություն չունի, ապա հասկանալի է, թե ինչու էր իրեն էդպես պահում, որովհետև եթե մարդիկ գալիս են հարցով իր տուն՝ հյուրընկալը պետք է ասի՝ բարև ձեզ, լսում եմ ձեզ, բայց մարդը փոխարենը մեզ լսելու՝ ասում է այն, ինչը մենք գիտենք։

Եթե հարկ լինի՝ մենք էլ կարող ենք բանակցություններից չակերտներ բացել, բայց մեզ չեն առաջարկել այն, ինչը կարող է ալտերնատիվ լինել։ Անընդհատ բերել են առաջարկ, որը ենթադրում է այն, որ պետք է իրենց ենթակայության տակ աշխատենք»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: