Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատակազմում կատարվող հանակարգային փոփոխությունները, աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերող հարցերը, մասնավորապես՝ արդյունավետության բարձրացմանն ու ներքին համակարգերի կատարելագործմանն ուղղված նոր մոտեցումները։
Պաշտպանը հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս կարճ ժամկետներում և հետևողականորեն կյանքի կոչելու անհրաժեշտությունը՝ հստակ արդյունքներ ապահովելու նպատակով։
Խորհրդակցության ավարտին Անահիտ Մանասյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և նախանշել առաջիկա աշխատանքների հիմնական առաջնահերթությունները։



