
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «X»-ի միկրոբլոգում անդրադարձել է Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար»,- գրել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ այս հանդիպումը նաև հնարավորություն է տվել վերանայել երկկողմ հարաբերությունները՝ նպատակ ունենալով շարունակել խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և շուտով ամրագրել ռազմավարական երկկողմ գործընկերությունը։