Մակրոնը Պուտինից հետո հեռախոսազրույց է ունեցե...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Երեկ երեկոյան հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեք տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ։

Ինչպես հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկվել է Ուկրաինայում պատերազմը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ «Իրանի և Իսրայելի հակամարտության և իրանական օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածների» համատեքստում: