Մակրոնը Փեզեշքիանի հետ զրույցում ընդգծել է Իր...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Իրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) առաքելության վերսկսման անհրաժեշտությունը։ 

X-ի միկրոբլոգում հեռախոսազրույցի մասին գրառում կատարած Մակրոնը թվարկել է զրույցի հիմնական կետերը՝ մասնավորապես նշելով․

«Իմ ուղերձներն են․․․պաշտպանել Իրանում մեր քաղաքացիներին ու մեր օբյեկտները, որոնք չպետք է որևէ սպառնալիքի ենթարկվեն։ Հարգել հրադադարը, օգնել վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում։ Վերադառնալ բանակցային սեղան՝ լուծելու բալիստիկ ու միջուկային հարցերը։ Հետևել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակին և արագորեն վերսկսել Իրանում ԱԷՄԳ-ի աշխատանքը՝ լիակատար թափանցիկություն ապահովելու համար»։

Բացի այդ, Մակրոնը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արելազատ արձակել Ֆրանսիայի քաղաքացիներ Սեսիլ Կոլերին և Ժակ Պարիին։

«Ես կշարունակեմ աշխատել առաջիկա օրերին՝ այս նպատակներին հասնելու համար», - հավելել է Ֆրանսիայի նախագահը։