Մակրոնը Մասկին մեղադրել է այլ երկրներում ընտր...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին այլ երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում ընտրություններին միջամտելու մեջ։

«Եվ եթե տասը տարի առաջ ինչ-որ մեկը մեզ ասեր, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկի սեփականատերը ուղղակիորեն կմիջամտի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում: Ո՞վ կարող էր դա պատկերացնել: Սա այն աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք»,- ասել է Մակրոնը։

Մինչ այս՝ երկուշաբթի օրը, այլ երկրների ներքին գործերին Մասկի միջամտության մասին հայտարարել էր նաև Նորվեգիայի վարչապետը։