Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության ամերիկյան ծրագրի որոշ դրույթներ պետք է փոխվեն և բարելավվեն: Նրա խոսքով՝ Վաշինգտոնի նախաձեռնությունն ընդհանուր առմամբ ճիշտ ուղով է ընթանում:
«Միայն ուկրաինացիները կարող են որոշել, թե ինչ զիջումների են պատրաստ գնալ տարածքների, լեզվի և սահմանադրության հարցերում»,- շեշտել է նա։
Էմանուել Մակրոնը նաև չի բացառել, որ ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինա կարող են ֆրանսիական ուժեր ուղարկվել: Խոսքը միջազգային «անվտանգության ուժերի» մասին է, որոնց կարող են ներգրավվել նաև բրիտանական և թուրքական ուժերը։
Ստորաբաժանումները կտեղակայվեն առաջնագծից հեռու, օրինակ՝ Կիևում կամ Օդեսայում, և կաջակցեն ուկրաինական բանակի վերապատրաստման գործում։ Մակրոնը նշել է, որ առաքելություն չի ստեղծվելու ՆԱՏՕ-ի շրջանակում, այլ գործելու է որպես տարբեր երկրներից բաղկացած միջկառավարական կոալիցիա:



