Մակրոնն ու Իվանիշվիլին քննարկել են իրավիճակը...

Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել իշխող Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Էմանուել Մակրոնն Իվանիշվիլիի հետ քննարկել է Վրաստանում ստեղծված իրավիճակը և պատրաստակամություն հայտնել աջակցել երկրում իրավիճակի կայունացմանը, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

 Կողմերը պայմանավորվել են մի քանի օրից կրկին հեռախոսազրույց անցկացնել:  Զրույցը տևել է մոտ մեկ ժամ։