Մակրոնի առաջ Փաշինյանն ինձ ասաց՝ քեզ արգելել...

Նիկոլ Փաշինյանը Դաշնակցության նկատմամբ հիվանդագին կեցվածք ունի: Այս մասին ՀՅԴ Ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

«Ի՞նչ տվեց Փաշինյանի՝ Ֆրանսիա այցելությունը» հարցին Փափազյանը պատասխանեց․ «Ոչ մի բան, երբ հանդիպեց 25-30 անձանց հետ, Դաշնակցությունը հրավիրված չէր, սակայն միայն Դաշնակցության մասին է խոսել։ Սրահում եղած 30 անձանցից 25-ը հայերեն չէին հասկանում, հետևաբար չեն հասկացել, որ Փաշինյանը հարցականի տակ դրեց Ցեղասպանությունը։ Ինչո՞ւ է հարցականի տակ դնում Ցեղասպանությունը, քանի որ Էրդողանն է պահանջում, այնպես ինչպես Ալիևը պահանջեց Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ «Իրական Հայաստանը» «պատմական Հայաստանին» հակադրելու գաղափարը Հայաստանին ծնկի կբերի, քանի որ առանց արմատների չի կարող ապագա լինել»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: