ՄԱԿ-ը փախստականների հարցերով նոր հանձնակատար...

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան Բարհամ Ահմեդ Սալիհին (Իրաք) նշանակել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում։

Այս մասին նշված է կազմակերպության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

Նշվում է, որ Բարհամ Ահմեդ Սալիհը Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ից՝ հինգ տարի ժամկետով։