ՄԱԿ-ը կոչ է անում դուրս բերել բոլոր վարձկաննե...

Վարձկանների օգտագործման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի փորձագետները կոչ են արել անհապաղ դուրս բերել բոլոր անօրինական զինված խմբավորումները Լեռնային Ղարաբաղի տարածքից, հայտնում է РИА Новости-ն:

«Մենք կոչ ենք անում կողմերին և նրանց աջակցող պետություններին անհապաղ հետ կանչել վարձկաններին և նրանց հետ կապված անձանց և չմասնակցել հետագա հավաքագրմանը, ֆինանսավորմանը և տեղակայմանը», - ասել է խումբը:

Փորձագետները նշել են, որ, ըստ խմբի, հակամարտության գոտում գտնվող վարձկաններին ադրբեջանական կողմն օգտագործում էր Թուրքիայի աջակցությամբ, իսկ գրոհայիններն իրենք են դրդված մասնակցել պատերազմին՝ բացառապես ֆինանսական խնդիրների պատճառով: