ՄԱԿ-ը ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի համաձայնագիրն անվա...

ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերի գծով տեղակալ Թոմ Ֆլեթչերը կոչ է արել համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին «աջակցել հրադադարի պահպանմանը», որը նախատեսված է Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման համաձայնագրով։ ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության կայքում հրապարակված հայտարարության մեջ նա նշել է, որ համաձայնագիրը հույս է ներշնչում հակամարտությունից տուժած միլիոնավոր մարդկանց։ «Մենք կոչ ենք անում Անվտանգության խորհրդին օգտագործել իր հավաքական ձայնն ու կշիռը՝ հրադադարի պահպանմանն աջակցելու, միջազգային իրավունքը հարգելու եւ կյանքեր փրկելու խոչընդոտները վերացնելու համար»,- ասել է Ֆլեթչերը: «Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի համաձայնագիրը անհրաժեշտ հույս է բերում միլիոնավոր մարդկանց, որոնց կյանքը խաթարվել է այս հակամարտությունից»,- փաստել է նա:ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է, որ հումանիտար կազմակերպությունները պատրաստ են մեծացնել օգնությունը տուժած բնակչությանը։ «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի արձագանքենք այս պահի պահանջներին հավակնություններով, կրեատիվությամբ եւ հրատապությամբ, չնայած մեր աշխատանքին առնչվող անվտանգային եւ քաղաքական մարտահրավերներին»,- հավաստիացրել է Ֆլեթչերը:- Կյանքեր փրկելու համար մեզ օգնելու հարցում մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել միջազգային հումանիտար իրավունքը»: