ՄԱԿ-ում կարծում են, որ Գազայում ստեղծվել է պա...

ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնել է, որ Գազայի հատվածում պարենամթերքի մատակարարման իրավիճակը ծայրահեղ է Իսրայելի կողմից մարդասիրական մատակարարումների շարունակական շրջափակման պատճառով:«Մարտի 2-ից ի վեր ոչ մի պարենամթերք չի հասել Գազա, քանի որ բոլոր սահմանային անցակետերը փակ են մնում ինչպես մարդասիրական, այնպես էլ առեւտրային մատակարարումների համար»,- նշվել է Պարենի համաշխարհային ծրագրի X-ի հայտարարությունում: Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավի համատարած շրջափակունն արդեն հանգեցրել է պարենի գների կտրուկ աճի։ Որոշ հիմնական սննդամթերքներ թանկացել են ավելի քան 200 տոկոսով, նշել է Պարենի համաշխարհային ծրագիրը։