Իրանի ժողովուրդը պահանջում է ազատություն Իսլամական Հանրապետության պատմության մեջ աննախադեպ մակարդակով, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայք Ուոլցը՝ Իրանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցն իր ելույթում մեղադրել է Իրանի իշխանություններին քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնության և լայնածավալ բռնաճնշումների մեջ։ Նա նշել է, որ իշխանությունների կողմից սեփական ժողովրդի դեմ կիրառված ուժի մակարդակն արդեն անցել է ներքին խնդրի սահմաններից և անմիջականորեն ազդում է միջազգային խաղաղության և անվտանգության վրա։
«Թեհրանը կփորձի իրադարձությունները ներկայացնել որպես ներքին հարց, սակայն այս դիրքորոշումն լիովին կեղծ է և մոլորեցնող։ Ստեղծված իրավիճակը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ ուշադրությունը և միջամտությունը», - նշել է Ուոլցը։
Հիշեցնենք, որ Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերին ի պատասխան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել։ Նիստը գումարվել է Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ։



