ՄԱԿ. Պատրաստ ենք աջակցել Ադրբեջանին և Հայաստա...

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվելու հարցում: Այս մասին Report-ի ամերիկյան բյուրոյին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ը կարիք չունի ամենուրեք առաջատար դեր խաղալ խաղաղության և անվտանգության խնդիրների լուծման գործում։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարցերը լուծելիս այլ երկրներ արդեն հանդես են եկել խաղաղ լուծում գտնելու նախաձեռնությամբ։ Գլխավոր քարտուղարը չի ցանկանում ինչ-որ բանի մեջ ներքաշվել զուտ նրա համար, որ լինի ներգրավված և հնարավոր է բարդացնի վիճակը։ Այնուամենայնիվ, մենք միշտ պատրաստ ենք աջակցել գոյություն ունեցող շրջանակներին»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։

Մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը՝ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է. «Դուք ավելի խորն եք հասկանում այս հարցը՝ ականատես լինելով վերջին իրադարձություններին։ Իմ տեսանկյունից, որպես այս հարցում անտեղյակ մարդ, թվում է, որ զգալի քայլեր են ձեռնարկվել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Գլխավոր քարտուղարը ողջունել է դրանք: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին, երբ նրանք շարժվում են դեպի հարաբերությունների նորմալացում»: