
ՄԱԿ-ի պատվիրակությունը ժամանել է Սիրիայի Լաթաքիայի և Տարտուսի շրջաններ, որտեղ զանգվածային բախումներ էին տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
ՄԱԿ-ի պատվիրակությունը շրջել է Լաթաքիայի և Տարտուսի շրջանների գյուղերում՝ հետաքննելու բախումներին հաջորդած իրադարձությունները:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ հինգշաբթի օրվանից Սիրիայում լուրջ բախումներ են ընթանում։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 անդամ, նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից և 830 խաղաղ բնակիչ։