ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Ղարաբաղո...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է հրադադարի մասին  Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության ձեռքբերումը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ  հոկտեմբերի 10-ին  Մոսկվայում համաձայնեցված  և հոկտեմբերի 17-ին Փարիզում վերահաստատված մարդասիրական հրադադարն ուժի մեջ է մտնում երկուշաբթի տեղի ժամանակով 08:00-ին», - մեջբերում է ТАСС-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքերը: