ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը Twitter-ից հեռացրել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը։
Նշենք, որ Աբդուլա Շահիդը գրառման մեջ տեղեկացրել էր, որ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել։ Նա նաև շնորհակալություն էր հայտնել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ղեկավարությանը էկսկուրսիա կազմակերպելու համար։ Հիշեցնենք, որ Աբդուլլա Շահիդն այսօր հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ։
.jpg)



