2024 թվականի նոյեմբերի 12-ին, Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով (Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ) Բաքվի ներկայացրած նախնական առարկությունների մասով վճիռը:
Նիստը կկայանա Հաագայի ժամանակով ժամը 15:00-ին: Դատարանի նախագահ Նավաֆ Սալամը կընթերցի վճիռը: