![ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 23-ին Ո...](/imgs/posts/medium/2023/06/4fc5c60.jpeg)
Ուկրաինայի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է հունիսի 23-ին, այս մասին տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի այս շաբաթվա նիստերի ժամանակացույցից։ Հանդիպումը նշանակված է ժամը 10:00-ին։
Ակնկալվում է, որ Անվտանգության խորհրդին զեկույց կներկայացնի ՄԱԿ-ի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։
Անցյալ շաբաթ նա այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարներ Սերգեյ Ռյաբկովի և Սերգեյ Վերշինինի, Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովի հետ, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովը։