ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կ...

Համասի ահաբեկչական խմբավորման կողմից իսրայելցի հյուծված պատանդների պատկերող քարոզչական տեսանյութի հրապարակումից հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է օգոստոսի 5-ին արտակարգ նիստ անցկացնել, հայտարարել է Իսրայելի խոսնակ Դենի Դանոնը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ իսրայելցի պատանդներին սնունդ և շտապ բժշկական օգնություն տրամադրելու հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով, հայտնում է նրա գրասենյակը, հաղորդում է DW-ն։

ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել Կարմիր խաչի մարդասիրական կոմիտեին պատանդների մոտ մտնելու հնարավորություն տրամադրել, սակայն միայն այն պայմանով, որ բացվեն մշտական մարդասիրական միջանցքներ՝ ափամերձ գոտու բոլոր բնակիչներին սնունդ և դեղորայք մատակարարելու համար։ ՀԱՄԱՍ-ի մարտական թևը՝ «Իզզ ալ-Դին ալ-Կասամի բրիգադները» պնդում են, որ իրենք միտումնավոր կերպով չեն պատանդներին առանց սննդի պահում և որ նրանք ստանում են նույն սնունդը, ինչ Գազայի հատվածի բնակչությունը։

ՀԱՄԱՍ-ի և նրան դաշնակից «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման կողմից հրապարակված տեսանյութում պատկերված են իսրայելցի պատանդներ Էվյաթար Դավիթը և Ռոմ Բրասլավսկին։ Նրանք բողոքում են սովից և լացում։ Դավիթին ստիպել են փոս փորել Գազայի հատվածի տակ գտնվող թունելում և ասել, որ դա իր գերեզմանն է։ Երկուսն էլ ահաբեկիչների գերության մեջ են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից։