ՄԱԿ Անվտանգության խորհրդում Մերձավոր Արեւելքում թեժացման թուլացման՝ Ռուսաստանի եւ Չինաստանի առաջարկած բանաձեւի վերաբերյալ քվեարկության ժամկետը կորոշվի՝ կախված «հողի վրա» իրավիճակից։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը
Նրա խոսքով՝ Ռուսաստանը եւ Չինաստանը ներկայացրել են այլընտրանքային բանաձեւի նախագիծ, որը լարվածության թուլացման եւ բանակցային լուծումների որոնման, այդ թվում՝ ծովային անվտանգության հարցերի քննարկման կոչ է անում։
Լոգվինովը հույս է հայտնել, որ Անվտանգության խորհրդի մյուս անդամները կաջակցեն Մոսկվայի եւ Պեկինի նախաձեռնությանը։
Ավելի վաղ Ռուսաստանը եւ Չինաստանը վետո էին դրել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկ այլ բանաձեւի նախագծի վրա։ Ինչպես նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, առաջարկվող փաստաթուղթը կարող էր ստեղծել «վտանգավոր նախադեպ միջազգային իրավունքի համար»։



