Մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի-Բավրա ճանա...

Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Արեն Հ.-ն իր վարած «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշնակ գյուղի խաչմերուկի հարևանությամբ դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: 
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, հետիոտն ու ավտոմեքենան հայտնվել են ձորում՝ բախվելով քարերին:
 
Ժամանել են նաև «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են հետիոտն մահը: 

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: