
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք։
Նշված ժամանակահատվածում կատարվել է 2386 թեստավորում։ Գրանցվել է վարակից մահվան 2 նոր դեպք․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8712 դեպք է արձանագրվել։
1 շաբաթում առողջացածների թիվը՝ 113։