Մահացել է Սասուն Միքայելյանի եղբայրը

Մահացել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի եղբայրը՝ Լեւիկ Միքայելյանը:

Այս առնչությամբ, ԵԿՄ-ի տրածած հայտարարության մեջ ասվում է. «ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ցավակցում է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին՝ եղբոր Լեւիկ Միքայելյանի մահվան կապակցությամբ։

Լեւիկ Միքայելյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ից Հրազդան համայնքի Վանատուր թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։

Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 14-ին Վանատուր թաղամասի իրենց տանից՝ հասցեն 76ա տուն»: