
Կյանքից անժամանակ հեռացել է ՀՖԿՍՊԻ-ի Սպորտի կառավարման և մարզական լրագրության ամբիոնի դոցենտ Էվելինա Ղանթարչյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից։
«Էվելինա Ղանթարչյանը երկար պայքարեց և ցավոք պարտվեց անբուժելի հիվանդությանը։ Ցավակցում ենք ընտանիքին, հարազատներին և բարեկամներին։
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը՝ 17․00-20․00, «Զոլեր» սգո սրահում (Հասրաթյան 25/3)»,-ասված է հաղորդագրության մեջ։