Մահացել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության...
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է,  որ 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարդան Հովհաննիսյանը:
Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և սերը վայելող Վարդան Հովհաննիսյան հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Հովհաննիսյանի հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը:
 
Վարդան Հովհաննիսյանի կենսագրությունը
Ծնվել է 1958թ. օգոստոսի 31-ին։
1980թ. Ավարտել է ԵՊՀ արևելյան լեզուների և գրականության ֆակուլտետը,
1981-1982թթ. ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների նոր և նորագույն պատմության բաժնի ավագ լաբորանտ,
1982-1984թթ. արաբերեն-ռուսերեն լեզուների թարգմանիչ Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունում,
 
1984-1985թթ. ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից,
1985-1987թթ. զինվորական ծառայություն,
1987-1988թթ. ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից,
1988-1992թթ. թարգմանիչ Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունում,
1993-1996թթ․ ԱԳՆ արարողակարգի վարչության պատվիրակությունների ընդունման բաժնի 3-րդ քարտուղար,
 
1996-1998թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության 3-րդ, այնուհետև՝ 2-րդ քարտուղար,
2002-2003թթ. ԱԳՆ ԱՊՀ վարչության Ռուսաստանի բաժնի 2-րդ քարտուղար,
2003-2004թթ. ԱԳՆ հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի 2-րդ քարտուղար,
2004-2007թթ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության 2-րդ քարտուղար, այնուհետև՝ 1-ին քարտուղար,
2007-2008թթ. ԱԳՆ ԱՊՀ վարչության Ռուսաստանի բաժնի 1-ին քարտուղար,
2008-2009թթ. ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի խորհրդական,
 
2009-2011թթ. Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական,
2012-2016թթ. գործուղում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ հյուպատոսության աշխատանքներին աջակցելու նպատակով,
2011-2020թթ. ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների և Իսրայելի բաժնի խորհրդական,
2019-2020թթ. գործուղում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ հյուպատոսության աշխատանքներին աջակցելու նպատակով,
 
2020-2021թթ․ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական։
Արժանացել է ՀՀ ԱԳՆ բազմաթիվ խրախուսանքների, ունի պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։