Երկարատև ծանր հիվանդությունից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել Բադեյանը:
Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 1-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
Մանվել Բադեյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 29-ին Գավառում։



