Ավստրիայի պատմության մեջ առաջին և դեռ միակ կին կանցլերը՝ Բրիգիտա Բիռլայնը, մահացել է 74 տարեկանում, հայտնել է հանրապետության ներկայիս կանցլեր Կարլ Նեհամմերը։
«Մենք սգում ենք Ավստրիայի առաջին կին դաշնային կանցլերի մահը: Այսօր կյանքից հեռացավ Բրիգիտա Բիռլայնը: Նա պատասխանատվություն ստանձնեց ծանր պահին՝ ելնելով հանրապետության և իր հայրենիքի՝ Ավստրիայի հանդեպ սիրուց: Մեր երկիրը նրան մեծ պարտք ունի»,- գրել է Նեհամմերը X սոցիալական ցանցում:



