Մահացել է արցախցի գնդապետ Գրիգորի Գասպարյանը

Այսօր՝ մայիսի 2-ին, երկրային կյանքին հրաժեշտ է տվել Ասկերանի շրջանի Սարուշենի (այնուհետև Ստեփանակերտ) բնակիչ գնդապետ Գրիգորի Սուրենի Գասպարյանը։ Այս մասին հայտնում է «Բերդ» ֆոյսբուքյան էջը։

Նա ծնվել է 1953 թ․ Բաքու քաղաքում։  1988-ին տեղափոխվել է Արցախ և ակտիվ մասնակցություն ունեցել Արցախյան գոյամարտին։

1993 -95 թ․թ․ Սարուշենի վաշտի հրամանատարն էր։ Այնուհետև նշանակվել է ԼՂՀ ԱԻՎ Հակահրդեհային ծառայոյթյան պետի պաշտոնում։

Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով և մեդալներով։

«Նա շատ ընկերասեր, բարի ու ամենակարևորը՝ ազնիվ անձնավորություն էր և հարգված Էր բոլորի կողմից։ Գրիգորի Գասպարյանը, չդիմանալով Արցախի կորստի ցավին, ՌԴ Կրասնոդար քաղաքում անժամանակ հեռացավ կյանքից։ Արցախահայության անունից զորակցում ենք նրա հարազատներին, համագյուղացիներին ու համաքաղաքացիներին։ Թող Աստված լույսերի մեջ պահի հոգին»,-ասվածէ  հրապարակված գույժում։