ՄԱԳԱՏԷ. Իրանը չի կարողացել պատասխանել մի շարք...

Իրանը չի կարողացել պատասխանել երկրի նախկին չհայտարարագրված օբյեկտներում ուրանի մասնիկների հայտնաբերման վերաբերյալ հարցերին, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին` հորդորելով Թեհրանին տեղեկատվություն տրամադրել «առանց հետագա հապաղման», հաղորդում է AP-ն:

Գրոսին պնդում է, որպեսզի Իրանը պատասխաններ տա շատ տարիներ առաջ կառուցված երեք օբյեկտների մասին, որոնցում կազմակերպության տեսուչներն արհեստական ​​ուրանի հետքեր են հայտնաբերել` հուշելով, որ դրանք ժամանակին կապված են եղել Իրանի միջուկային ծրագրի հետ:

Գրոսիի խոսքով՝ «երկար ամիսներ անց Իրանն անհրաժեշտ բացատրություն չի տվել երեք օբյեկտներից որեւէ մեկում միջուկային նյութի մասնիկների առկայության վերաբերյալ»: Նա նշել է, որ Իրանը չի պատասխանել եւս մի օբյեկտի վերաբերյալ հարցերին: «Իրանի երաշխիքների մասին հայտարարությունների ճշգրտության եւ ամբողջականության վերաբերյալ գործակալության հարցերը պարզելու հարցում առաջընթացի բացակայությունը լրջորեն ազդում է ՄԱԳԱՏԷ-ի` Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթին վստահություն ապահովելու կարողության վրա»,- ասել է Գրոսին: