Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների անհատական առաջնությունում տեղի են ունեցել 5-րդ տուրի պարտիաները։
Պատանիների առաջնությունում 5 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը, որն ունի 4.5 միավոր:
Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը և Վահե Սուքիասյանը ունեն 4 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը՝ 3.5 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը ունի 3.5 միավոր:
Առաջնությունը կավարտվի օգոստոսի 15-ին։



