Լյուքսեմբուրգը կաջակցի ԼՂ հումանիտար օգնությո...

Լյուքսեմբուրգը պատրաստ է սատարել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնելու համար հումանիտար առաքելություն ուղարկելուն, եթե Եվրոպական Միությունը նման նախաձեռնությամբ հանդես գա: Այս մասին ասել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի  և եվրոպական հարցերի նախարար Ժամ Ասեբորնը՝ պատասխանելով Լյուքսմեբուրգի խորհրդարանի պատգամավոր, ADR կուսակցության նախագահ Ֆերնանդ Կարթհայզերի հարցերին:

Պատգամավորի հարցերին ի պատասխան՝ Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում շարունակում է վտանգավոր մնալ:

Նա շեշտել է՝ Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների կապակցությամբ և պահանջել է անմիջապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: