Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն արտաքին քաղաքականո...

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը նոյեմբերի 8-ին խորհրդարանում հանդես է եկել արտաքին քաղաքականության վերաբերյալ տարեկան ուղերձով, որի ընթացքում գովասանքի խոսքերով է անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ շեշտելով Հայաստանին աջակցելու կարևորությունը։

ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պատերազմից հետո ԵՄ կարևոր միջնորդական առաքելություն է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ժան Ասելբորնն ասել է. «Մենք չպետք է մոռանանք ժողովրդավար Հայաստանը, որն այսօր խոցելի է»։ Այս համատեքստում նախարար Ասելբորնը ողջունել է հոկտեմբերին Հայաստան-Ադրբեջան սահմանին քաղաքացիական առաքելության տեղակայելու ԵՄ որոշումը։