ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման նպատա...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հեռանալու հավանականությանը և դրան հաջորդող հնարավոր սցենարներին։ Հուլիսի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը նշեց, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումը ունի նպատակ, որն արձանագրված է ՌԴ դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ։ 

«Այդ որոշման մեջ ասվում է, որ Ռուսաստանի Դաշնային ժողովը Ռուսաստանի նախագահին թույլ է տալիս խաղաղապահ զորախումբ գործուղել Լեռնային Ղարաբաղ՝  տեղի բնակչության զանգվածային սպանդը կանխարգելելու համար։ Եվ այս ձևակերպումը վերցված է Ռուսաստանի նախագահի՝ Դաշնային ժողովին այդ առիթով հղված դիմումից։ Այսինքն՝ Ռուսաստանի նախագահը ինքն է դիմել Դաշնային ժողովին, որ անհրաժեշտ է խաղաղապահ զորախումբ գործուղել Լեռնային Ղարաբաղ զանգվածային սպանդը կանխելու համար։ Հիմա, եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ՝ անկախ նրբություններից, դա առնվազն կնշանակի, որ Լեռնային Ղարաբաղում նման վտանգ այլևս չկա, որովհետև եթե Լեռնային Ղարաբաղում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման որոշում կայացվել»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց՝ եթե չլինի ԼՂ ժողովրդի զանգվածային սպանդի վտանգ, դա կնշանակի, որ, օրինակ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում գտնվել է արդյունավետ, և կողմերն արձանագրել են, որ խաղաղապահ զաորախմբի ներկայության կարիք այլևս չկա։