ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամ...

ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով և առանց առցանց հերթագրման: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ Կառավարության նիստի ընթացքում:

Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում դիմումների հոսքն առավել ինտենսիվ է․ 9346 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիություն, 4400 անչափահաս ևս անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, որևէ դիմում չի մերժվել։

Արփինե Սարգսյանը նաև ընդգծել է, որ չնայած «Քաղաքացիության մասին» օրենքով քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման համար սահմանված է 90 աշխատանքային օր, սակայն ԼՂ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց դիմումները քննարկվում են առավել կարճ ժամկետում՝ 1 ամսում։ 

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1000 դրամ։