
Արցախի հարցը մենք չենք փակում, Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել: Աժ-ում լրագրողների հոտ զրույցում ասաց ԱԳՆ Արարատ Միրզոյանը:
Լրագրողի այն հարցին, թե հայ ժողովուրդն իրավունք տվե՞լ է վերջնականապես փակել Արցախի հարցը, քանի որ ժամանակին ասում էիք ՝ անջատում հանուն փրկության, հետո Շուշիի, Հադրութի դեօկուպացիա. Ի՞նչ եք անում դուք, ինչու՞ եք այսպես վարվում հայ ժողովրդի հետ, Միրզոյանը պատասխանեց.
«Երբ որ Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ էր, ես էի, վարչապետ Փաշինյանն էր, մեր քաղաքական ուժն էր լուծումներ փնտրում, այդ թվում նաև տարբեր հանդիպումներ էր պայմանավորվում, որտեղ հնարավոր էր լուծումներ գտնել, բայց այդ հանդիպումները բարեհաջող ջրվում էին և ոչ ևս էին դարձվում, էլի ոչ մեր կողմից, իսկ մինչև պատերազմն էլի լուծումների հնարավորություններ կային, այդ ժամանակ այդ լուծումները մերժելով էր, որ այդ հարցը փակվում էր, հարց համարվում է սպառված»: