Գ փոխնախարար Մնացական Սաֆարյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդրին․
«Մեր պաշտոնական գնահատականն այն է, որ կատարվել է էթնիկ զտում Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ ռազմական գործողության արդյունքում, և միջազգային գործընկերների հետ այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ:
ԼՂ բնակչության բռնի տեղահանման հարցն օրակարգում է, և բանակցությունների ընթացքում դրան այս կամ այն կերպ անդրադարձ անպայման կլինի»,- ասել է նա։
Լրագրողի ճշգրտող հարցին, թե ո՞ր հարցն է օրակարգում, նա հստակեցրել է. «ԼՂ բնակչության բռնի տեղահանման հարցը, այսինքն, վերադարձի իրավունքների կապակցությամբ»։
Խոսելով նոյեմբերի 30-ին սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպման մասին՝ նա ասել է. «Հանձնաժողովների հերթական նիստերի վերաբերյալ տրվում են մամուլի հաղորդագրություններ, որտեղ արտացոլվում են կատարված աշխատանքների վերաբերյալ կողմերի մոտեցումները»։