Լուվրը հայտնում է․ Նապոլեոն III-ի կնոջ թագը «...

Լուվրի թանգարանը հայտարարել է, որ Նապոլեոն III-ի կնոջ՝ ֆրանսիական կայսրուհի Եվգենիայի թագը, որը կոտրվել էր Լուվրում 2025 թ. հոկտեմբերին կատարված կողոպուտի ժամանակ, «գրեթե անվնաս» է և կարող է լիովին վերականգնվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Վերականգնման աշխատանքները վերահսկելու համար ընտրվել է փորձագիտական հանձնաժողով՝ թանգարանի նախագահ Լորենս դե Կարի գլխավորությամբ։

Թագից բացակայում է ութ ոսկե արծիվներից մեկը, սակայն պահպանվել են 56 զմրուխտները և 1354 ադամանդներից բոլորը, բացառությամբ 10-ի։

Թանգարանը հրապարակել է թագի առաջին լուսանկարները գողությունից հետո՝ նշելով, որ այն «խիստ դեֆորմացված» է այն բանից հետո, երբ գողերը փորձել են այն հանել ապակե ցուցափեղկից բացված նեղ անցքով։

Գողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին. ավազակախումբն օգտագործել է մեքենայի վրա տեղադրված մեխանիկական վերելակ՝ Սեն գետի մոտ գտնվող պատշգամբով Galerie d'Apollon (Ապոլլոնի պատկերասրահ) մուտք գործելու համար։

Ոստիկանությունը ձերբակալել է չորս կասկածյալի, սակայն կողոպուտի կազմակերպիչը դեռևս չի հայտնաբերվել։

Գողերը հափշակել են մոտ 88 միլիոն եվրոյի զարդեր։