Լուսնի վրա առաջին քաղաքը կարող է հայտնվել արդ...

Լուսնի վրա առաջին քաղաքը կարող է հայտնվել արդեն 10 տարուց էլ պակաս ժամանակում: SpaceX-ի հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ այդ նպատակն առանջնահերթ է ընկերության համար։

«Նրանց համար, ովքեր տեղյակ չեն՝ SpaceX-ը արդեն կենտրոնացել է Լուսնի վրա ինքնազարգացող քաղաքի կառուցման վրա, քանի որ մենք կարող ենք դրան հասնել 10 տարուց էլ պակաս ժամանակում, մինչդեռ Մարսի համար կպահանջվի ավելի քան 20 տարի։

SpaceX-ի առաքելությունը մնում է նույնը՝ տարածել գիտակցությունն ու կյանքը, որը մենք գիտենք, մինչև աստղերը»,- գրել է նա X-ում:

Մասկը նշել է, որ դեպի Մարս թռիչքի պատուհանը բացվում է 26 ամիսը մեկ անգամ, իսկ ճանապարհի տևողությունը մոտավորապես կես տարի է: Միևնույն ժամանակ դեպի Լուսին ճանապարհորդությունները կարելի է իրականացնել 10 օրը մեկ, իսկ թռիչքի ժամանակը կազմում է ընդամենը երկու օր:

«Այնուամենայնիվ, SpaceX-ը նաև կձգտի կառուցել քաղաք Մարսի վրա և կսկսի դա անել մոտ 5-7 տարուց, սակայն գերակա խնդիրը քաղաքակրթության ապագան երաշխավորելն է, և Լուսինն ավելի արագ է»,- հայտարարել է Մասկը։