Կապանի օդանավակայանը կգործարկվի 2020 թվականի գարնանը։ Այս մասին լրագրողների հետ շրջայցի ժամանակ հայտարարեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը։ Կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ նշեց, որ օդանավակայանը ամբողջությամբ կառուցվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ։
Օդանավակայանի կառուցման աշխատանքները գրեթե մոտենում են ավարտին և հիմնականում մնացել են թղթաբանական հարցեր։
Օդանավակայանը կառուցվել և սերտիֆիկացվում է միջազգային օդանավակայանի պահանջներին համապատասխան, սակայն այս պահին օդանավակայանը չի կարող իրականացնել միջազգային ավիափոխադրումներ, քանի որ Զվարթնոց օդանավակայանն ունի մենաշնորհ։
Նարեկ Ամբարյանի խոսքով՝ 2․3 միլիարդ դրամ նախահաշվարկից արդեն ծախսվել է 2 միլիարդ դրամ, չհաշված Չեխական 19 տեղանոց Լ-410 ինքնաթիռը, որի արժեքը 5,5 մլն․ դոլար է։
Նախատեսվում է, որ Կապան-Երևան-Կապան տոմսն արժենալու է 40 հազար դրամ։