Այսօր ոստիկանական ուժերը Եռաբլուր զինվորական պանթեոնում բիրտ ուժ կիրառեցին զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։ Թիրախում էին հատկապես կանայք, ում բերետավորները գցում էին ասֆալտին։ Տարածվող կադրերը իսկապես զայրացրել է հանրությանը։
Հնարության բարկության ֆոնին հատկանշական է իշխանության աջակիցների վարքագիծը։ ՔՊ-ական Էդգար Թամարյանը օրինակ իր ֆեսյբուքյան էջում գրել է, որ ոստիկանները մի բան էլ քիչ են արել ու նա ավելին է սպասում ոստիկաններից։
Հետո այս օգտատերը հեռացրել է իր այս գրառումը և մի նոր գրառում արել, որտեղ զոհերի ծնողներին մեղադրել է ռուսների պատվերը կատարելու մեջ․«Նկատել եք արդյոք որ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհվածի ոչ մի ծնող երբեք ոչ մի թթու խոսք չի ասել Սերժ Սարգսյանի նկատմամբ, երբեք հրապարակային գռեհիկ պահվածք չի ունեցել: Նրանք ծնող չե՞ն։ Չե՞ն ցավում, թե՞ Մոսկվայից հրահանգ չէր իջել սևացնել իրեն հպատակ Սերժ Սարգսյանին»։
ՔՊ-ական Էդգար Թամարյանի էջը այստեղ