Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տ...

Բելառուսի Հանրապետության նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Բելառուսի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ mախագահի երդումն ընդունվում է հանդիսավոր մթնոլորտում՝ Համաբելառուսական ժողովրդական ժողովի նախագահության անդամների, Ներկայացուցիչների պալատի պատգամավորների և հանրապետության խորհրդի անդամների, Սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորների ներկայությամբ նախագահի ընտրության օրվանից ոչ ուշ, քան երկու ամիս: