Լուկաշենկոն տարակուսանք է հայտնել Հայաստանի ս...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տիրող իրավիճակը:

«Այս հակամարտությունը պետք է ավարտել: Եվ Աստված մի արասցե, որ մենք բախումներ հրահրենք տաջիկա-ղրղզական սահմանին։ Դա նույնպես անթույլատրելի է։ ՀԱՊԿ շրջանակներում մենք չենք կարող դադարեցնել այդ հակամարտությունները։ Մենք լրջորեն պետք է քննարկենք այդ հարցերը ՀԱՊԿ-ի հերթական նիստին»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն արդեն միջնորդում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում, և դա միանգամայն բավարար է: Լուկաշենկոն հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը խաղաղապահներ է ուղարկել տարածաշրջան, իսկ Հայաստանի սահմաններին ռուս սահմանապահներ են կանգնած:

«Է՞լ ինչ է պետք: Թող այդ ուղղությամբ աշխատեն։ Իզուր չէ, որ ասացի, որ որոշակի խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե դա ինչ խաղ է: Ինչո՞ւ են այնտեղ ներքաշել Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին։ Ի՞նչ են նրանք անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ Եվ դեռ ՀԱՊԿ-ին են այնտեղ ուզում ներքաշել»,- ասել է Բելառուսի նախագահը: