Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բ...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, հաղորդում է Բելտա-ն՝ հղում անելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը։

Այցի շրջանակում Լուկաշենկոն բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Երկու պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերը, ինչպես նաև անվտանգության ապահովման թեմաները։

Բացի այդ, նախատեսված է Լուկաշենկոյի հանդիպումը Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։