Լուկաշենկոն կոչ է արել ազգային արժույթներ օգտ...

Եվրասիական տնտեսական միությունը պետք է ավելի արագ տեմպերով առաջ գնա ազգային արժույթների օգտագործման հարցում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս մասին ասել է այսօր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ լայն ձեւաչափով նիստի ժամանակ, փոխանցում է «Բելտա»-ն:

«Զարգացնելով ֆինանսական թեման՝ չի կարելի անտեսել ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հարցը: Հաշվարկներում այս կամ այն ​​արտարժույթի ավելորդ օգտագործումը մեզ զրկում է մրցունակ ֆինանսատնտեսական առավելություններից եւ սպառնում է մեր երկրների անվտանգությանը: Ուստի որտեղ, եթե ոչ ԵԱՏՄ-ում, մենք պետք է առաջ անցնող տեմպերով սկսենք ազգային արժույթների օգտագործումը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: