Լուկաշենկոն հույս ունի, որ Բելառուսում տեղակա...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետությունում տեղակայված ռուսական միջուկային զենքն ագրեսիվ դրսեւորումների զսպման գործոն է, եւ հույս է հայտնել, որ այն երբեք ստիպված չեն լինի կիրառել։

«Միջուկային զենքն անվտանգություն է։ Աստված մի արասցե օգտագործել այդ զենքը։ Ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ դա չի լինի»,- ասել է Լուկաշենկոն Բրեստի մարզի Բելովեժսկի ագրոքաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, նրա խոսքերը մեջբերել է «СБ. Беларусь сегодня» պարբերականը։

«Ես չեմ ուզում որ իմ ժողովուրդը, հատկապես իմ օրոք, կռվի։ Դա ահավոր բան է։ Եզրակացություններ ենք անում, դասեր քաղում։ Մենք զենք չենք ճոճում, բայց պատրաստվում ենք ցանկացած պահի պաշտպանել երկիրը»,- ասել է պետության ղեկավարը։